ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 75-ՐԴ ԱՄՅԱԿԸ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Վերջերս Հնդկաստանում մեծ տոն էր. մեծ հանդիսավորությամբ նշում էին երկրի անկախության 75-ամյակը։ Հնդկաստանն աշխարհի ամենահետաքրքիր պետություններից է։ Աշխարհի ամենամեծ բնակչությամբ այս երկիրն ունի հազարամյակների պատմություն և հարուստ մշակույթ, ինչպես նաև ամենադինամիկ տնտեսությունը։ Հնդկաստանը մտնում է միջուկային զենք ունեցող երկրների ցանկի մեջ։

Այս բոլորը վկայում են այն մասին, որ անկախությունից ի վեր Հնդկաստանն արձանագրել է մեծ հաջողություններ։ Չնայած այս ձեռքբերումներին՝ երկիրը բախվում է նաև մի շարք խնդիրների։ Մասնավորապես, երկրում առկա է աղքատության բարձր մակարդակ, եկամուտների ծայրաստիճան բևեռացվածություն։

Առկա է սուր հակամարտություն Պակիստանի հետ, ինչպես նաև նկատվում է սահմանային լարվածություն Չինաստանի պարագայում։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ Հայստանի և Հնդկաստանի միջև ձևավորվել են ամուր կապեր բոլոր ուղղություններով, որի մեջ հատկապես մեծ լումա ունեն տարբեր ժամանակներում Հնդկաստանում հաստատված հայ համայնքի ներկայացուցիչները։

Խոսելով Հնդկաստանի մասին՝ չի կարելի չներկայացնել երկրի տնտեսությանն առնչվող մի քանի հետաքրքիր փաստ․

ԳԾԱՊԱՏԿԵՐ 1․ Մի քանի փաստ Հնդկաստանի տնտեսության վերաբերյալ

Հնդկաստանի տնտեսույթունը 20 տարվա ընթացքում աճել է մոտ երկու անգամ, որի արդյունքում ՀՆԱ-ի ծավալներով գերազանցել է Ֆրանսիայի  և Մեծ Բրիտանիայի տնտեսություններին։ Չնայած այս մեծ առաընթացին, Հնդկաստանի տնտեսությունը դեռևս փոքր է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի տնտեսությունից։

Հնդկաստանում առաջընթացին խոչընդոտում է կոռուպցիայի բարձր մակարդակը։ Օրինակ, հայտնի է, որ 2019թ-ի պառլամենտական ընտություններից մեկ օր առաջ իշխանությունները առգրավել են կես միլիարդ ԱՄՆ դոլարին հասնող կաշառք։ Երկրում տեղի ունեցող բախումները, հանցավորության բարձր մակարդակը և սահմանային ընդհարումները արժեցել են Հնդկաստանի ՀՆԱ-ի 9%-ը։ Հնդկաստանի տնտեսության կարևորագույն ճյուղը գյուղատնտեսությունն է, որտեղ զբաղված է բնակչության 50%-ը։

Այս ամենով հանդերձ, ներկայիս ճգնաժամային պայմաններում Հնդկաստանի տնտեսությունը ցուցաբերում է բավականին դրական արդյունքներ․

Գծապատկեր 2 Հնդկաստանի տնտեսության ներկայիս վիճակը

2022թ-ի առաջին եռամսյակում Հնդկաստանի տնտեսությունը աճել է 4,1%-ով։ Այն պարագայում, երբ աշխարհի խոշոր տնտեսություններում նկատվում է գնաճի բարձր մակարդակներ, Հնդկաստանում 2022թ-ին գնաճը հաստատվել է 6,7% մակարդակում։ Երկրում գործազրկության մակարդակը կազմում է 6,8%, իսկ գլխավոր տոկոսադրույքը հաստատվել է 4,9% մակարդակում։

Կիսվեք այս հոդվածով