Կապանում «Թումո» կենտրոն կկառուցվի

1 Min Read
Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կկառուցվի: Հայաստանի կառավարությունը համապատասխան որոշումն ընդունել է այսօրվա նիստում։
Նախագծի համար «Թումոյի» հիմնադրին («Սիմոնյան» կրթական հիմնադրամ) հատկացվեց շուրջ 1300 քառակուսի մետր տարածք:
Կենտրոնում անվճար հիմունքներով արտադպրոցական կրթություն կապահովվի 14 հիմնական ուղղություններով։
«Սիմոնյան» հիմնադրամը (պատկանում է ամերիկահայ բարերարների ընտանիքին) 2 տարվա ընթացքում կենտրոնում կներդնի մոտ 300 մլն դրամ (մոտ 745 հազար դոլար):
Հիմնադրամի միջոցներով նման կենտրոններ արդեն գործում են Երևանում, Գյումրիում և Դիլիջանում։ Մի շարք քաղաքներում և գյուղերում տեղադրվել են շարժական լաբորատորիաներ։
Share This Article