Հայկական բեռնատարները Վերին Լարսն անցնում են ձմռան համար նորմալ արագությամբ։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը ձյան և բքի պատճառով պարբերաբար փակվում է։ Դեկտեմբերի 13-ից միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Անդրադառնալով արտահանման ծավալներին` նա նշել է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի օգնի արտահանողներին 3-րդ ուղղություններով ապրանքներ արտահանելիս։
«Մեր ծրագրերի մեջ կա, որ 2024 թ. տարբեր այլ ուղղություններով մեր ջանքերը պետք է մեծացնենք, որպեսզի արտահանման դիվեսիֆիկացիա լինի»,- ասել է նախարարը։