Վարդենիսում նոր բժշկական կենտրոն կկառուցվի

1 Min Read

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Վարդենիսում նոր բժշկական կենտրոնի կառուցման մասին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է, որ 2024թ․ կիրականացվեն նախագծման, այնուհետ՝ շինարարական աշխատանքները։

Ի լրումն, վարչապետը նշել է, որ մարզերում կատարված աշխատանքների ցանկը տպավորիչ է:

«Տարածքային համաչափ զարգացում ասելով՝ նկատի ունենք կապիտալ ներդրումները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ու ուղիղ ծրագրերով։ Իսկապես, կատարված աշխատանքի ծավալն ահռելի է, ինչն, իհարկե, շատ լավ լուր է»,-ասել է նա։


Միլիարդներ ենք ներդնում․ մեծ պրոբլեմներ կունենանք, եթե պարզվի՝ որակով չի արվել․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

Կիսվեք այս հոդվածով