Ներկայումս կազմակերպությունները փնտրում են տարբեր միջոցներ ներդրումներ ներգրավելու համար։ Այդ նպատակով շատ հաճախ դիմում են նոր տեխնոլոգիաների օգնությանը։
Երևէ լսե՞լ եք «ICO» նախագծերի մասին։
«ICO»-ն կրիպտոարժույթ կամ թոքեն է, որը կազմակերպությունները թողարկում և վաճառում են ներդրումների արդյունավետ ներգրավման նպատակով։
«ICO»-ն տալիս է կարճաժամկետ շահույթ, սակայն խելամիտ գործելու դեպքում հասույթը կունենա երկարաժամկետ բնույթ։ Նախագծերի հաջողելու գրավականն իրավիճակին համապատասխան գաղափարների առաջադրումն է, պոտենցիալի վերհանումը, շուկայի ուսումնասիրությունը և բիզնես պլանի առաջադրումը։
Օրինակ, «Bancor»-ը հավաքագրել է $140 մլն 3 ժամվա ընթացքում, իսկ «Tezos»-ը $137 մլն 5 օրվա ընթացքում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում