ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտուրը կհեշտանա

1 Min Read
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտուրը կհեշտանա։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրմանը:
Համաձայնագրի կնքման համար հիմք է հանդիսացել 2019 թ. ուժի մեջ մտած ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով» ամրագրված դրույթները։
«Համաձայնագրի մշակման նպատակով անցկացվել է բանակցությունների վեց փուլ, ինչպես նաև գործընկերների հետ լրացուցիչ խորհրդակցությունների շարք»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:
Համաձայնագրով կապահովվի տնտեսական համագործակցության լայն շրջանակ, մասնավորապես, գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ՝ հանքային և գազավորված ջրեր, ոչ ոգելից խմիչքներ, շոկոլադ, հրուշակեղեն, ծխախոտ, ոչխարի միս, որոնց նկատմամբ կիրառվելու է Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր։
Դեպի իրանական շուկա կազատականացվեն նաև էլեկտրաէներգիայի, օգտագործված մարտկոցների, ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար մաքսատուրքերը։

Կիսվեք այս հոդվածով