Ռուսաստանի ոսկու պաշարները հասել են ռեկորդային ծավալների

1 Min Read

Ռուսաստանի ոսկու պաշարներն առաջին անգամ գերազանցել են 150 մլրդ դոլարը: Հոկտեմբերի համեմատ նոյեմբերին ցուցանիշն աճել է  3.198 մլրդ դոլարով կամ 2.2 տոկոսով,-գրում է РБК-ն:

Ոսկու պաշարները նվազել են մոտ 16 տոննայով, որը երկրորդ ամիսն է, ինչ անընդմեջ նվազում է:

Դեկտեմբերի սկզբի դրությամբ Ռուսաստանի պահուստները կազմել են 592 352 մլրդ դոլար։

Նշվում է, որ Ռուսաստանը ոսկու պաշարներով աշխարհում հինգերորդն է։

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները որոշել են արգելափակել Ռուսաստանի կենտրոնական բանկի ակտիվները: ՌԴ-ի ֆինանսների նախարարությունը սառեցված միջոցների ծավալը գնահատել է 300 միլիարդ դոլար:

Եվրահանձնաժողովը այս տարվա մայիսին հայտնել է, որ խոսքը գնում է ավելի քան 200 միլիարդ եվրոյի ($215 միլիարդ) մասին:

Հուլիսին հայտնի դարձավ, որ հակառուսական պատժամիջոցների ֆոնին ավելի շատ երկրներ են վերադարձնում ոսկու պաշարները: Մարդկանց գրեթե 60%-ը կարծում է, որ ոսկու պահուստների սառեցումն ավելի գրավիչ է դարձրել ոսկին, իսկ 68%-ը պահպանում է իր պաշարները՝ 2020 թ.ի 50%-ի դիմաց:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով