Tesla-ն հետ կկանչի ավելի քան 2 մլն մեքենա

1 Min Read

ԱՄՆ-ի Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչության (NHTSA) խնդրանքո Tesla-ն հետ կկանչի ավելի քան 2 մլն էլեկտրական մեքենա՝ ինքնակառավարման /Autopilot/ համակարգի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է Meduza-ն՝ հղում անելով CNN-ին։

Ինչպես հաղորդվում է, Autopilot ֆունկցիայի միացման ժամանակ տեղի են ունեցել մի շարք վթարներ:

Tesla-ն մտադիր է թողարկել ծրագրաշարի թարմացում, որը կներառի լրացուցիչ հսկողության և զգուշացումների ներդրում՝ վարորդներին ղեկին ավելի զգոն պահելու նպատակով, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

Tesla-ն նաև պարզաբանել է, որ հետկանչն առնչվում է միայն ԱՄՆ-ի և Կանադայի էլեկտրական մեքենաներին, իսկ անհրաժեշտ թարմացումը կտեղադրվի հեռակա կարգով: Tesla-ն պարզաբանել է, որ անհրաժեշտ թարմացումը կտեղադրվի հեռակա կարգով և

2023 թվականի սկզբին ևս Tesla-ն հետ է կանչել ավելի քան 300 000 մեքենա, քանի որ ԱՄՆ-ի Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը եզրակացրել էր, որ Full Self-Driving համակարգը մեծացել է վթարների թիվը:

Կիսվեք այս հոդվածով