ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Հանրապետությունում նկատվում է հանցագործությունների թվաքանակի կտրուկ աճ։ Թերևս սա պայմանավորված է երկրում տիրող սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական անմխիթար վիճակով։

Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվալները փաստում են, որ գրանցված հանցագործությունների թվաքանակը 2022թ․-ի առաջին կիսամյակում, 2021թ․-ի նույն կիսամյակի համեմատ, աճել է շուրջ 23%-ով։ Այս հանցագործությունները ունենում են ծանրության տարբեր աստիճաններ․

Գծապատկեր 1 Գրանցված հանվագործությունների թվաքանակի կառուցվածքը ըստ հանցագործության ծանրության աստիճանի 2022թ-ի առաջին կիսամյակում

2022թ-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների 61%-ը ոչ մեծ ծանրության են, 23%-ը՝ միջին ծանության, 13%-ը՝ ծանր։ Նկատենք, որ 2022թ-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ 44%-ով աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները։ Չնայած նրան, որ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների թվաքանակում կազմում է 1%,  վերջինիս թվաքանակը 2022թ-ի առաջին եռամսյակում 2021թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 14%-ով։ 3%-ով անկում արձանագրվել է միջին ծանրության հանցագործությունների մասով։

Գրանցված հանցագործությունների աշխարհագրությունը հետևյալն է․

Գծապատկեր 2 Գրանցված հանվագործությունների թվաքանակի բաշխումը մայրաքաղաքի և ՀՀ մարզերի միջև 2022թ-ի առաջին կիսամյակում

Հանցագործությունների 55%-ը իրականացվել են Երևանում, իսկ 45%-ը՝ մարզերում։ Նկատենք, որ 2022թ-ի առաջին կիսամյակում 2021թ-ի նույն կիսամյակի համեմատ  Երևանում գրանցված հանցագործությունների թվաքանակը աճել է 30%-ով, իսկ մարզերում՝ 5%-ով։

Մարզերի միջև արձանագրված հանցագործությունների թվաքանակի բաշխումը հետևյալն է․

Գծապատկեր 3 Մարզերում գրանցված հանվագործությունների թվաքանակի կառուցվածքը 2022թ-ի առաջին կիսամյակում

Մարզերում արձանագրված հանցագործությունների 17%-ը բաժին է ընկնում Կոտայքի մարզին, 15-ական % Արմավիրի և Լոռու մարզերին,  և 14%-ը՝ Արարատի մարզին։ Մարզերում հանցագործությունների թվաքանակի ամենամեծ աճը 2022թ-ի առաջին կիսամյակում 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է Արագածոտնի մազրում՝ 36%։ Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են  Արմավիրի և Սյունքի մարզերը, որտեղ հանվագործությունների թվաքանակը աճել է համապատասխանաբար 22%-ով և 20%-ով։ Հանցագործությունների թվաքանակի 18%-ով անկում դիտվել է Վայոց ձորի մարզում։

Կիսվեք այս հոդվածով