Նոր ամենագնաց, որից կարտադրվի ընդամենը 7 օրինակ

1 Min Read

Land Rover-ը ԱՄՆ-ում ներկայացրել է Range Rover Sport SV ամենագնացը, որը կոչվում է Edition One Miami: Նախատեսվում է արտադրել այս մեքենայի ընդամենը 7 օրինակ, որոնցից յուրաքանչյուրը կարժենա 225 հազար դոլար,- գրում է Ixbt-ին։

Edition One Miami-ն առանձնանում է իր օրիգինալ դիզայնով: Մեքենան ունի յուրահատուկ գույն, որը կոչվում է Maya Blue: Բացի այդ, Range Rover Sport SV-ն ունի թեթև 23 դյույմանոց անիվներ և Brembo արգելակներ՝ ութ մխոցանոց տրամաչափերով:

Տեխնիկական փոփոխությունների մասին տեղեկություններ չկան։ Range Rover Sport SV-ը համալրված է 4.4 լիտրանոց V8 շարժիչով՝ 635 ձիաուժ հզորությամբ: Այս ամենագնացը 3.6 վայրկյանում թույլ է տալիս զարգացնել մինչև 96 կմ/ժ արագություն:

Կիսվեք այս հոդվածով