Իլոն Մասկի սոցիալական մեդիա հարթակ X-ի 2023 թվականի գովազդի վաճառքը նվազել է մինչև մոտ 2.5 մլրդ դոլարով, գրում է Reuters-ը` վկայակոչելով Bloomberg News-ին:
Մի քանի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Comcast -ը և Walt Disney-ը, դադարեցրին իրենց գովազդը սոցիալական հարթակում այն բանից հետո, երբ անցյալ ամիս Մասկը X-ում (նախկինում Twitter) համաձայնություն տվեց գրառմանը, որում ասվում էր, որ հրեաներն ատելություն են սերմանում սպիտակամորթների դեմ:
X-ի գովազդային ծառայություններից ստացված եկամուտը վերջին չորս եռամսյակների ընթացքում կազմել է 4.7 մլրդ դոլար:
Նշվում է, որ ընկերությունը 2023 թվականի առաջին երեք եռամսյակներից յուրաքանչյուրում 600 մլն դոլարից մի փոքր ավելի գովազդային եկամուտ է ստացել:
2022 թվականի հոկտեմբերին՝ Մասկի պաշտոնավարումից ի վեր, ԱՄՆ-ի գովազդից ամսական եկամուտը տարեկան կտրվածքով նվազել է առնվազն 55%-ով:
Գովազդի վաճառքը կազմում է X-ի ընդհանուր եկամտի 70%-ից մինչև 75%-ը: 2023 թվականին գործադիրները գովազդից և բաժանորդագրություններից ակնկալում էին ունենալ 3 մլրդ դոլար եկամուտ:
Մասկը նաև հուլիսին ասել էր, որ X-ի գովազդային ծառայություններից ստացված եկամուտները գրեթե 50%-ով նվազել են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում