Սինգապուրը և Չինաստանը մեկնարկում են պիլոտային նախագիծը, որը թույլ կտա երկու երկրների զբոսաշրջիկներին ծախսել Չինաստանի կենտրոնական բանկի թվային արժույթը՝ թվային յուանը,- գրում է Bitcoin.com-ը:
Սինգապուրի կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ այս քայլը կբարձրացնի ճանապարհորդների հարմարավետությունը ուղևորությունների ժամանակ գնումներ կատարելիս։ Այս ամենն իրականացվում է Սինգապուրի և Չինաստանի միջև ֆինանսական համագործակցության ընդլայնման արդյունքում, որի շրջանակներում երկու երկրներիի միջև գործարկվելու է միջսահմանային էլեկտրոնային արժույթի փորձնական ծրագիր։
Դեռևս 2020թ-ին երկու երկրների համապատասխան մարմինների միջև ստորագրվել է ֆինանսների ոլորտում համագործագծության մասին փոխըմբռնման ծրագիր։ Չինաստանի կենտրոնական բանկի թվային արժույթն իր զարգացման ակտիվ փուլում է, որի շրջանակներում փորձարկում է «e-CNY» նախագիծը: Թվային յուանի ուսումնասիրության մեկնարկից ի վեր՝ Չինաստանի ժողովրդական բանկը կայուն կերպով ընդլայնել է պիլոտային ծրագրի ծածկույթը:
Ներկայումս ամբողջ Չինաստանում թվային յուանի օգտագործման համար կա 26 փորձնական գոտի: Չինաստանի Ժողովրդական բանկի ղեկավար Յի Գանը (Yi Gang) հուլիսին հայտնել է, որ Չինաստանի կենտրոնական բանկի թվային արժույթի օգտագործմամբ գործարքների ծավալը հունիսի վերջին հասել է $250 մլրդ-ի:
Նոյեմբերին Standard Chartered Bank-ը հայտարարեց, որ սկսել է Չինաստանում թվային յուանի փոխանակման ծառայություններ առաջարկել: Ավելին, Չինաստանի կենտրոնական բանկը և Հոնկոնգի դրամավարկային մարմինը (HKMA) սկսել են թվային յուանի ինտեգրման երկրորդ փուլը Հոնկոնգում վճարումների և միջսահմանային գործարքների համար:
Binance-ի գործադիր տնօրենը հրաժարական կտա. Կրիպտոհարթակին հասցվել է ֆինանսական ռեկորդային վնաս
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում