Գնանկում արձանագրվել է միայն երկու ոլորտում. նոյեմբերը՝ թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Ընթացիկ տարվա նոյեմբերին արձանագրված վիճակագրությունը փաստում է՝ նորից նկատվում է 0-ին մոտ գնանկում։
Իրավիճակը նոյեմբերին հասկանալու համար դիտարկենք 2023թ-ի նոյեմբերի գների մակարդակի փոփոխությունը 2022թ-ի նույն ամսվա և 2023թ-ի հոկտեմբերի համեմատ.

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ի նոյեմբերին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գները նվազել են 0,5%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ, ընդհակառակը, գները աճել են 0,5%-ով։ Հիշեցնենք, որ 2023թ-ի սեպտեմբերին և հոկտեմբերին  նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նկատված 0,1% գնաճից հետո նոյեմբերին դիտվում է  գնանկում։


Ինչպիսին են գնաճային սպասումները 4-րդ եռամսյակում. Ինֆոգրաֆիկա


Պետք է նաև նկատի ունենանք, որ սույն տարվա դեռևս հունվար և փետրվար ամիսներին գնաճը կազմում էր 8.1%:
Դիտարկենք 2023թ-ի նոյեմբերի գների մակարդակի փոփոխությունը 2022թ-ի նույն ամսվա և 2023թ-ի հոկտեմբերի համեմատ՝ ըստ տարբեր ապրանքախմբերի.

2023թ-ի նոյեմբերին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գնանկում արձանագրվել է միայն երկու ոլորտում։
Գների անկմամբ առաջին հորիզոնականում է հայտնվել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտը՝ 4,4%-ով:

Երկրորդ հորիզոնականում է կապի ոլորտում արձանագրված անկումը, որը կազմել է 0,5%:

Մյուս կողմից 2023թ-ի նոյեմբերին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գների ամենամեծ աճը դիտվել է հետևյալ ապրանքախմբերում՝ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ՝ 8.8%:

Հաջորդիվ կրթություն ոլորտն է, որտեղ գնաճը կազմում է 4,8%։ Իսկ ռեստորանային և հյուրանոցային ոլորտում գներն աճել են 4.4%-ով:

2023թ-ի նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ գների անկում դիտվել է միայն ռեստորաններ և հյուրանոցներ ոլորտում՝ 0,4%-ով։
0,8%-ով թանկացել են սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները։

2023թ-ի նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ 0,5% գնաճ դիտվել է բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակների, ինչպես նաև հանգստի ու մշակույթի ոլորտներում:

2023թ-ի նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ գների փոփոխություն չի դիտվել կապի և կրթության  ոլորտներում:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով