Ռուսաստանից մատակարարումները դադարեցնելու դեպքում Գերմանիան գազ կունենա ընդհամենը 2.5 ամիս

2 Min Read

Գերմանիան ստիպված կլինի պայքարել գալիք ձմռանն անհրաժեշտ քանակությամբ գազ ստանալու համար: ԱՅս մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության (BNA) ղեկավար Կլաուս Մյուլլերը։

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումները, ապա էներգետիկ ռեսուրսը կարող է գոյատևել ոչ ավելի, քան երկուսուկես ամիս։ Միևնույն ժամանակ, պարոն Մյուլլերը «դժվար իրագործելի» է անվանել երկրի գազապահեստարանները մինչև նոյեմբեր 95%-ով լցնելու ցանկությունը։

«Մենք պահեստը լցնում ենք ավելի արագ, քան երբևէ, բայց դա չի նշանակում, որ արդեն կարելի է հանգստանալ, մենք պետք է շարունակենք աշխատել։ Մինչև հոկտեմբեր դժվար կլինի գազապահեստարանները լցնել 85%-ով, իսկ մինչև նոյեմբեր՝ 95%-ի հասնելը ևս դժվար կլինի, մանավանդ, եթե հաշվի առնենք նախորդ տարվա համեմատ ավելի ցուրտ աշունը և մատակարարման հնարավոր խափանումները։ Լավագույն դեպքում պլանը կարող է ավարտվել երեք քառորդով»,- ասել է Կլաուս Մյուլերը։

Հուլիսի 27-ին «Գազպրոմը» 20%-ով կրճատել է «Հյուսիսային հոսք»-ով գազի մատակարարումը տուրբինների վերանորոգման պատճառով։ Կլաուս Մյուլլերը կոչ է արել նվազեցնել գազի սպառման ծավալը 20%-ով՝ փոխհատուցելու մատակարարումների կրճատումը։

Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է ապահովել հեղուկացված բնական գազի (LNG) լրացուցիչ մատակարարումներ։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ մինչև 2023 թվականը երկիրը կկառուցի լողացող LNG տերմինալներ և արագընթաց խողովակաշարեր Մեծ Բրիտանիայից գազի ներկրման համար։

Գերմանիայի գազապահեստարանները մեծ չափով լցվում են էներգիայի խնայողությամբ։ Առաջիկա աշնանն ու ձմռանը հանրապետության հասարակական շենքերը կջեռուցվեն ոչ ավելի, քան 19 աստիճանով։

Մի շարք կոմունալ ընկերություններ և տների սեփականատերեր սահմանափակել են տաք ջրի մատակարարումը և իջեցրել ջերմաստիճանը կենտրոնացված ջեռուցման համակարգերում: Իսկ որոշ քաղաքներում կրճատվել է լուսավորությունը։

Կիսվեք այս հոդվածով