Վարկը դեմոնիզացնել չի կարելի․ վարկը հնարավորություն է։ Այս մասին ԱԺ արտահերթ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
Նա հավելեց․
«Վարկը վատ բան է այն ժամանակ, երբ այդ վարկը գողանում են, երբ այդ վարկը ինչ-որ մարդկանց համար դառնում է անձնական օգտագործման միջոցներ։ Մնացած դեպքերում վարկը հնարավորություն է մարդկանց համար՝ իրենց կյանքը բարելավելու եւ լավացնելու։ Եվ այս պարագայում նույնը տեղի է ունենում պետության պարագայում։ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ դրանով, օրինակ, դպրոցներ ենք կառուցելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում