2023թ․ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքում հաստատվել է համայնքի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 4 սուբվենցիոն ծրագիր՝ ընդհանուր 1 մլրդ 847 մլն 91 հազար դրամ արժեքով, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափը 1 մլրդ 36 մլն 907 հազար դրամ է, մնացածը համայնքի ներդրումն է։
Գորիսում այս տարի հաստատված սուբվենցիոն ծրագրերն են
«Գորիս համայնքի արտադպրոցական կենտրոնի հիմնանորոգում»․ ծրագրի արժեքը՝ 420 մլն 152 հազար դրամ, որից պետբյուջեի մասնաբաժինը՝ 252 մլն 92 հազար դրամ։ «Անկախության փողոցի մայթերի բարեկարգում և հարակից փողոցների` Դավիթ Բեկ, Նժդեհ, Անդրանիկ, Յու. Բախշյան, Տիգրան Մեծ, Արշակունիներ, Երվանդունիներ և Սարյան փողոցների մի հատվածի կապիտալ նորոգում»․ ընդհանուր արժեքը՝ 866 մլն 938 հազար դրամ, պետական համաֆինանսավորումը՝ 476 մլն 816 հազար դրամ։
Գորիս համայնքի Թումանյան փողոցի կապիտալ նորոգում․ ընդհանուր արժեքը՝ 180 մլն դրամ, որից պետության մասնաբաժինը՝ 99 մլն դրամ։ Պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգում, ընդհանուր արժեքը 380 մլն դրամ, որից պետական համաֆինանսավորումը՝ 209 մլն դրամ։ Ներկայումս առաջին երկու ծրագրերը մրցութային փուլում են, վերջին երկուսի աշխատանքները դեռ չեն մեկնարկել․ բոլորի ավարտը նախատեսվում է 2024 թվականին։
2023 թվականին Գորիս համայնքում ավարտվել են նախորդ տարի հաստատված հետևյալ սուբվենցիոն ծրագրերը
Կառավարություն-համայնք համաներդրմամբ հիմնանորոգում է իրականացվել Գորիսի Ավանգարդ 5-րդ (Ծտի բներ) թաղամասում։ Ծրագրի արժեքը 199 մլն դրամ է, որից 109 մլն դրամը (55%) ՀՀ կառավարության մասնաբաժինն է։ Այստեղ իրականացվել են 2.2 կմ ներթաղամասային ճանապարհի ասֆալտապատման, 700 գծմ հենապատի կառուցման աշխատանքներ, լուծվել է փողոցային լուսավորության հարցը։ Թաղամասը երկար տարիներ անց ունի բարեկարգ բակեր և ճանապարհներ, լուծվել է նաև փողոցային լուսավորության հարցը։
Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Գորիս համայնքի թիվ 3 ՆՈՒՀ-ի շենքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 223 մլն դրամ է, որից 178 մլն դրամը (80%) ՀՀ կառավարության ներդրումն է։ ՆՈՒՀ-ը կառուցվել էր 1966 թվականին և գտնվում էր անմխիթար վիճակում: Այժմ համայնքի ամենամեծ մանկապարտեզներից մեկում 180 երեխայի համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ։
Գալստյան փողոցի մի հատվածի, տվյալ փողոցի թիվ 60 բազմաբնակարան շենքի բակի, Մաշտոցի փողոցի 3 բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 293.2 մլն դրամ, որից ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 181.2 մլն դրամ։
Գորիս համայնքի Քարահունջ գյուղական բնակավայրի կոյուղու ցանցի և ջրամատակարարման ցանցի վերակառուցում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 198.5 մլն դրամ, որից ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 139 մլն դրամ։