Դուբայում վաճառվել է աշխարհի ամենաթանկ պենտհաուսը

1 Min Read

Ընդամենը մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ չկառուցված բնակարանը Դուբայի ամենաթանկ պենտհաուսի ռեկորդ սահմանեց, մեկ այլ սեփականություն հայտնվեց՝ զբաղեցնելու այդ տիտղոսը, – գրում է Architectural Digest-ը։

Նոր պենտհաուսը դեռ չի կառուցվել։ Գտնվելու է Փալմ Ջումեյրա կղզում վեր խոյացող 71 հարկանի Como Residences երկնաքերում, որը ներկայումս կառուցման փուլում է:

Սակայն պենտհաուսն արդեն վաճառվել է ավելի քան 136 մլն դոլարով (500 մլն ԱՄԷ դիրհամ), ինչը 21 մլն դոլարով գերազանցում է նախորդ ռեկորդը:

Ի դեպ, գնորդը դեռ մնում է չբացահայտված, սակայն ըստ աղբյուրների՝ նա Արևելյան Եվրոպայից է:

Պենտհաուսը կունենա հինգ ննջասենյակ, լողավազան և տեսարան դեպի Դուբայի տեսարժան վայրերը, ինչպիսիք են Բուրջ Խալիֆան, Բուրջ Ալ Արաբը և Դուբայի նավահանգիստը: Ակնկալվում է, որ աշտարակն ավարտին կհասցվի 2027 թվականին։

Նշվում է, որ կառուցապատողները կշարունակեն բարելավվել պենտհաուսի որակը, դիզայնը և հարմարությունները: Գնորդներին գայթակղելու համար առաջարկում են վճարման ճկուն ծրագրեր: Ինչպես պարզաբանվում է այս ծրագրերը սովորաբար լինում են փուլային տարբերակով՝ հնարավորություն տալով գնորդներին խուսափել ծանր  ֆինանսական բեռից:

 

Կիսվեք այս հոդվածով