Եվրամիությունը 50%-ով կընդլայնի իր առաքելությունը Հայաստանում։ Դիտորդների թիվը 138-ից կհասնի 209-ի։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Սա Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի կայունությունը բարձրացնելու միջոց է»,- հայտարարել է Բորելը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում