Աշխարհում տեղի է ունենում ուժերի վերադասավորում բոլոր հնարավոր ուղղություններով՝ տիեզերքից մինչև ռազմական ու ֆինանսական ոլորտներ։ Այս գլոբալ մրցակցության կարևոր կենտրոններն են Չինաստանն ու ԱՄՆ-ն։ Փաստացի աշխարհի համար առաջին և երկրորդ տնտեսությունները փորձում են իրենց դիրքերը ամրապնդել վերոնշյալ բնագավառներում։ Այս պայքարում մեզ նման փոքր երկրները դառնում են երկու հսկաների միջև առաջացած հակասությունների զոհը։
Այս գլոբալ հակամարտության մաս է Ուկրաինան, ամբողջ Մերձավոր Արևելքը և բազմաթիվ այլ երկրներ աշխարհի տարբեր անկյուններում։ Այստեղ առանձնակի նշանակություն ունի «պարտքային ծուղակ» կոչվող դիվանագիտությունը. ծանր դրության մեջ հայտնված երկրներին տրվում են վարկեր՝ փոխարենը ձեռք բերելով ազդեցություն այդ երկրների վրա։ Այս իրավիճակում հայտնվել է նաև Հայաստանը, երբ բազմաթիվ գործարաններ տրվեցին այլ երկրի՝ գույք պարտքի դիմաց սկզբունքով։
Հայաստանը կվերցնի 50 մլն եվրոյի բյուջետային աջակցության վարկ. համաձայնագիրը ներկայացվել է ԱԺ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ն և Հավաքական Արևմուտքի մյուս երկրները «պարտքային ծուղակի» մասով զգուշացնում են երկրներին, որոնք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հայեցակարգի շրջանակներում Չինաստանից ստանում են միլիարդավոր դոլարների «ներդրումներ»։ Արևմուտքը հատկապես ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այստեղ երկրներին ֆինանսավորում են Չինաստանի պետական ֆինանսական հսկաները, այն պարագայում, երբ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և նման ֆինանսական գլոբալ կառույցներն իրենց հիմքում ունեն միջազգային մասնակցություն։
Այս առումով հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս։ Դեռևս 2010թ․-ին Չինաստանից գումարներ ստացած երկրների միայն 5%-ն էր գտնվոմ ծանր ֆինանսական դրության մեջ, իսկ արդեն 2022թ-ին՝ 60%-ը։
Ներկայում չինական «պարտքային ծուղակում» են հայտնվել Աֆրիկայի ամենաաղքատ պետությունները։ Դրանցից առանձնացրել ենք 5–ը, որոնք 2023թ-ի նոյեմբերի դրությամբ հսկայական վարկեր են վերցրել Չինաստանից․
Առաջին հորիզոնականում է՝ Գանան $31 մլրդ ցուցանիշով։ Հաջորդիվ Գվինեան է և Եթովպիան, որտեղ հոսել են համապատասխանաբար մոտ $22 և $15 մլրդ-ի հասնող «չինական ներդրումներ»՝ հանուն այդ երկրների բարեկեցության մակարդակի բարձրացման։
- Ամփոփելով՝ նշենք, որ «չինական ներդրումները» էքսպանսիա անվանելով՝ Արևմուտքը չի կարող շեղել հանրության ուշադրությունը հենց նույն ամերիկյան պարտքային թակարդի քաղաքականությունից։ Նույն վերոնշյալ միջազգային կառույցների բաժնետերերի զգալի մասը Հավաքական Արևմուտքի երկրներն են։ Ստացվում է, որ ֆինանսապես կայուն և զարգացած երկրները, օգտագործելով ֆինանսական լծակները, բոլորին փորձում են պահել սեփական ազդեցության տիրույթում։ Սակայն դրան մեծ դիմադրություն են ցույց տալիս աշխարհի բազմաթիվ երկրներ, որի համար, ինչ խոսք, երբեմն նաև շատ թանկ են վճարում։
ԱՄՆ ՄԶԳ-ն նոր ծրագիր կիրականացնի Հայաստանում 24.5 մլն դոլար բյուջեով
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում