Ո՞ւմ գումարներով է Հայաստանում թափ առնում շինարարությունը․ միջազգային վարկերի միջոցներով կատարված շինարարությունը նվազել է

1 Min Read

Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին 418 մլրդ 243 մլն դրամի շինարարություն է արվել։ Այս մասին Banksnews.am տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Դրա 21,8 %-ը՝ 91 մլրդ 403.4 դրամի, պետության հաշվին է եղել, 16,9 %-ը՝ 70 մլրդ 456.6 մլն դրամի, բնակչության միջոցների, իսկ 5,6 %միջազգային վարկերի միջոցների հաշվին։ 

Թեև այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջազգային վարկերի միջոցներով կատարված շինարարությունը կազմել է 23 մլրդ 521.3  մլն դրամ, այնուամենայնիվ, սա  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է շուրջ 17 %-ով։ 

56,3 %-ով նվազել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով Հայաստանում կատարված շինարարությունը՝ կազմելով 820 մլն դրամ, 34,2 %-ով՝  Ասիական զարգացման բանկի միջոցներով կատարված շինարարությունը։ 

Համաշխարհային բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Գերմանիայի զարգացման բանկի վարկերով Հայաստանում կատարված շինարարությունը նախորդ տարվա համեմատ աճ է գրանցել։ 

Ընդհանուր առմամբ՝ պետական միջոցների հաշվին երկրում կատարվող շինարարությունը նվազել է 4,6 %-ով՝ կազմելով 91 մլրդ 403 մլն դրամ։
Շինարարության ծավալը երկրում այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 16,4 %-ով։ Աճը հիմնականում եղել է համայնքային միջոցների (+59.9 %, 25 մլրդ 335 մլն դրամ), կազմակերպությունների (+31,2 %,227  մլրդ 107.3 մլն դրամ) և մարդասիրական օգնության (+17,6 %, 3  մլրդ 940.5 մլն դրամ) բյուջեով կատարված շինարարության հաշվին։
 Անժելա Պողոսյան
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով