Անգամ խաղի մեջ ու խաղի միջոցով կարելի է լինել ֆինանսապես ավելի գրագետ. Ուրախ ընկեր Իդրամ Ջունիորը հուշում է` ինչպես. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Idram Junior-ը և ապագայի մասնագիտությունների կենտրոն Mind Center-ը համագործակցություն են սկսել, որ տեխնոդարի երեխաները ռոբոտներ ստեղծելիս նաև ֆինանսական գրագիտություն ձեռք բերեն։

Յուրօրինակ փորձություն երեխաների համար։ Ռոբոտների, լեգոների մասերից մի քանիսը միտումնավոր դրված չեն այս սեղաններին։ Երեխաները  պայմանական «խանութներ» են գնում այս սրահում, որպեսզի իրենց Idram Junior հավելվածի միջոցով գնեն պակաս դետալն ու ամբողջացնեն  ռոբոտները։

Իդրամի հետ համագործակցությունը հաջողված փորձ է համարում Mind Center-ի հիմնադիր տնօրեն Անի Խաչատրյանը

«Շատ հետաքրքիր է, երբ կարողանում ես համագործակցություններ գտնել և գիտությունը համադրել տարբեր ոլորտների հետ։ Երեխաները ռոբոտաշինության միջոցով կարողանում են կառավարել նաև իրենց ֆինանսները։  Այսինքն՝ համակողմանի կրթություն կարող ենք իրենց տալ, խաղի միջոցով սովորեցնել»,-նշում է նա։

«Այսինքն՝ էստեղ ռոբոտաշինություն է, լեգոներով աշխատանք և ֆինանսական գրագիտություն։ Բոլորը՝ մեկում»,-կարևորում է Իդրամի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը՝ հավելելով, որ մասնակից երեխաները մրցանակներ էլ կստանան, որպեսզի խրախուսվեն և կարողանան հետագայում էլ զարգացնել իրենց հետաքրքրությունները։

Սպասված էր  Idram Junior-ը թե՛ երեխաների համար, թե՛ նրանց ծնողների։ Մինչև 14 տարեկան երեխաները նախկինում ֆինանսական որևէ գործիքից օգտվելու հնարավորություն չունեին։

Հիմա ծնողների «օնլայն» հսկողությամբ երեխաները անհպում գնումներ են անում։ Իրենց երեխաների բոլոր վճարումների ծանուցումները տեսնում են մայրիկներն ու հայրիկները։ Հավելվածն օգնում է, որ փոքրիկները սովորեն տնտեսել, ֆինանսական նպատակներ սահմանել ու հասնել դրանց։

Idram Junior-ի շնորհիվ տասնյակ հազարավոր երեխաներ արդեն կարողանում են անհպում վճարումներ կատարել Հայաստանի 19 հազար կետերում։
Իդրամը հնարավորություն է տվել փոքրերին թափանցել ֆինանսական աշխարհ և հույս ունի, որ իր Junior հավելվածի շնորհիվ ֆինանսապես գրագետ սերունդ է մտնելու մեծերի աշխարհ։

Share This Article