ՎՏԲ-ն հայտնել է, թե ինչու է պատրաստվում նոր գրասենյակներ բացել

1 Min Read

Թեև աշխարհում Ֆինանսական ծառայությունների թվայնացման միտում է նկատվում, ՎՏԲ-ն հայտնել է, որ գրասենյակների ցանցը կընդլայնի շուրջ 40%։ Բանկից նշում են, որ յուրաքանչյուրն ընտրում է բանկի հետ փոխգործակցության առավել հարմար ձև: Այս մասին «Russia Calling» ֆորումում RBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է բանկի փոխնախագահ, խորհրդի նախագահ Գեորգի Գորշկովը։

«Որպես մարդ՝ մենք սիրում ենք ընտրությունը: Տարբեր իրավիճակների համար մենք ընտրում ենք բանկի հետ շփվելու ամենահարմար տարբերակը: Եթե Ձեզ արագ ինչ-որ բան է պետք՝ հաշվի մնացորդ, փոխանցում կատարել ծնողներին կամ երեխային, ապա կդիմեք հեռախոսի օգնությանը: Իսկ ուզում ենք խոշոր գործարք, հիփոթեք, ավանդ կամ ներդրումային գործիք ներգրավել, ապա գուցե ցանկանանք խոսել մարդու հետ»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ «շատերը հավանաբար զարմացել են, երբ լսել են մանրածախ առևտրի վրա նման կենտրոնացման մասին»:

«Սա փոքր-ինչ անհամապատասխան է Ռուսաստանի Բանկի հիմնական փոխարժեքի առկա տուրբուլենտությանը և կանոնավոր փոփոխություններին: Բայց մենք կարծում ենք, որ սա շատ լավ ժամանակաշրջան է մանրածախ առևտրի հատվածում մեր ներկայությունն ընդլայնելու համար»,- հավելել է Գեորգի Գորշկովը։

Ըստ նրա՝ ՎՏԲ-ն երեք տարվա ընթացքում կբացի մոտ 500 նոր գրասենյակ։

«Մենք ուզում ենք, որ մեր գրասենյակները մեր հաճախորդների համար լինեն քայլելու հեռավորության վրա, մոտ նրանց բնակության կամ աշխատանքի վայրերին»,- ասել է նա։

Կիսվեք այս հոդվածով