Պարեկներին 10.000 դրամ է առաջարկել՝ խախտումը չարձանագրելու համար

0 Min Read

Դեկտեմբերի 7-ին ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի պարեկները Դավթաշենի գերեզմանատան մոտ իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ԳԱԶ-2410» մակնիշի մեքենան: 55-ամյա վարորդը, իրավախախտումը չարձանագրելու համար, պարեկներին առաջարկել է 10.000 դրամ:

Կաշառք տալու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, ներկայացվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք:

Կատարվում է նախաքննություն:

Կիսվեք այս հոդվածով