Ռուսական ընկերությունների մեծամասնությունը (63%) 2024 թվականին նախատեսում է բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը: Ամենից հաճախ այդ մասին ասում են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները (71%),- գրում է РБК-ն:
Աշխատավարձերի բարձրացում սպասվում է մեքենաշինության և սարքավորումների (78%), օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման (70%) և շինարարության (66%) ոլորրտներում, ինչպես նաև ՏՏ ընկերությունների կեսից ավելին ևս նախատեսում է բարձրացնել աշխատավարձերը (53%)):
Հետազոտության մեջ նշվում է, որ աշխատավարձերի բարձրացում սպասվում է նաև հյուրանոցային և ռեստորանային ոլորտում (94%), մանրածախ առևտրի (86%) և մեքենաշինության ոլորտներում (76%): Նշվում է նաև, որ 500-ից 1000 աշխատող ունեցող ընկերությունների մոտ 80%-ը պատրաստ է ծախսերի ավելացմանը։
Ընկերությունների մեծամասնությունը (62%) ակնկալում է անձնակազմի ավելացում, սակայն մեծամասնությունը (64%) կարծում է, որ 2024 թվականին աշխատաշուկայի հիմնական խնդիրը կմնա կադրերի պակասը։
Բացի այդ, ընկերությունների ավելի քան մեկ երրորդը (38%) լավատեսական կանխատեսումներ է անում: Ի դեպ, սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին երեք տարում։ Փոքր բիզնեսի ներկայացուցիչները (46%) և կորպորացիաները (40%) դրական են պատկերացրել ապագան:
Հարցումն իրականացվել է բիզնես ոլորտների գործատուների շրջանում 2023 թվականի նոյեմբերի 7-ից մինչև 30-ը։ Դրան մասնակցել է 529 ռուսական ընկերություն։
Նշվում է, որ վերջին երկու տարում ավելացել է այն ռուսաստանցիների թիվը, ովքեր աշխատավարձ չունեն։ Նրանք, ում աշխատավարձը թույլ է տալիս գնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է, 2023 թվականին կազմել են 20%, իսկ երկու տարի առաջ նրանց թիվը 36% էր։
Հարցվածները նաև պատասխանել են, թե որքան գումար է անհրաժեշտ իրենց հիմնական կարիքները հոգալու համար: 21%-ը նշել է, որ ամսական անհրաժեշտ է 15 հազար ռուբլի, 23%-ը`մինչև 20 հազար ռուբլի, իսկ մեծամասնությունը` 56%-ը՝ 20 հազար ռուբլի:
Ամենից հաճախ ռուսաստանցիները նշել են, որ իրենց ստացած աշխատավարձը բավարար է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում