Պղինձն աշխարհում 3-րդ ամենատարածված արդյունաբերական մետաղն է և էկոլոգիապես մաքուր էներգիա արտադրող տեխնոլոգիաների հիմքն է: Այն ձևավորում է կենսական կապեր մեր էլեկտրական ցանցերում, տվյալների պահպանման համակարգերում և էլեկտրական մեքենաներում: 2022-2050թթ-ին պղնձի պահանջարկն աճելու է 54% — ով։
Այս աճն ապահովելու են վերականգնվող էներգետիկայի հետևյալ տեխնոլոգիաները․
Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, 2050թ-ին 2022թ-ի համեմատ էլեկտրական ցանցերի տեխնոլոգիաներում պղնձի պահանջարկն աճելու է 2 անգամ:
Էլեկտրաէներգիայի պահպանման խոշոր ցանցային տեխնոլոգիաներն 2050թ-ին 2022թ-ի համեմատ կարիք կունենան մոտ 27 անգամ ավելի շատ պղնձի։ Էլեկտրական մեքենաների արտադրությունում 2050թ-ին 2022թ․-ի համեմատ մոտ 10 անգամ ավելի շատ պղինձ կպահանջվի։
Պղինձն իր բարձր էլեկտրական հաղորդունակության և ամրության շնորհիվ կենսական նշանակություն ունի վերականգնվող էներգիայի համակարգերում, ինչպիսիք են հողմային տուրբինները, արևային մարտկոցները և էլեկտրական մեքենաների մարտկոցները:
Այն ապահովում է էլեկտրաէներգիայի և ջերմության արդյունավետ փոխանցում՝ բարձրացնելով այդ տեխնոլոգիաների ընդհանուր արտադրողականությունն ու միաժամանակ բացարձակապես վնաս չպատճառելով շրջակա միջավայրին։ Մինչև 2031թ․-ը պղնձի պահանջարկը կգերազանցի առաջարկին 22%-ով։
Մասնավորապես, պղնձի նկատմամբ կանխատեսվող պահանջարկը կկազմի 36 մլն տոննա, իսկ առաջարկը՝ 30 մլն տոննա։
Հաշվի առնելով այս մետաղի առանցքային դերը մաքուր էներգիայի և տեխնոլոգիական առաջընթացի մեջ՝ արդյունահանման և վերամշակման նորարարական տեխնոլոգիաները կարող են խթանել պղնձի արտադրության ավելացումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում