Մեր վերլուծություններում շատ հաճախ անդրադառնում ենք տնտեսական բնույթի հանցագործություններին Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Տնտեսական հանցագործությունները խարխլում են տնտեսական անվտանգության հիմքերը, հետևաբար դրանք պետք է բացահայտվեն, իսկ հանցագործները՝ կրեն իրենց արժանի պատիժը։
Սակայն, տնտեսական բնույթի հանցագործությունները սերտ կապեր ունեն այլ բնույթի հանցագործությունների հետ, և շատ հաճախ մեկը մյուսի համար պարարտ հող է նախապատրաստում:
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա
Մեր ընթերցողներին ներկայացնենք Հայաստանում 2023թ-ի հունվար-հոկտեմբերին արձանագրված հանցագործությունների թվաքանակը․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում հանցագործությունների թվաքանակն աճել է 6%-ով՝ կազմելով 31,598 միավոր։
2023թ-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվաքանակն աճել է 73%-ով՝ կազմելով 1,182 միավոր։
47%-ով աճել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակը՝ 2023թ-ի հունվար-հոկտեմբերին կազմելով 3,918 միավոր։
Սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակները 2023թ-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են համապատասխանաբար 24%-ով՝ կազմելով 8,385 միավոր, և 25%-ով՝ կազմելով 734 միավոր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում