Դեկտեմբերի 13-ին Երևանի Դվին երաժշտական սրահում կկայանա խաղային ոլորտի առաջին՝ B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 3 333 000 FTN, կամ մոտ 5 մլն ԱՄՆ դոլար։
Խաղային ինդուստրիայի այնպիսի միջազգային գիգանտներ, ինչպիսիք են Evolution-ը, Pragmatic Play-ը, 1x2Network-ը, Tom Horn Gaming-ը, KA Gaming-ը և Spinomenal B.F.T.H. Arena մրցանակաբաշխությանը մասնակցող 50 միջազգային կազմակերպությունների թվում են։
B.F.T.H. Arena մրցանակաբաշխությանը նախորդող 4 ամիսների ընթացքում մասնակիցները ներկայացրել են բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա գրված խաղեր, որոնց մասնակցության վճարումը բացառապես FTN-ով է։ Խաղերը ներառում են 4 հիմնական տարրեր՝ պարոն Առաջինին, FTN-ը, Bahamut-ը և Akneye-ը։
B.F.T.H. Arena մրցանակաբաշխության հաղթողները կհայտարարվեն հետևյալ 6 անվանակարգում` «Առցանց խաղատան լավագույն խաղ», «Լավագույն FTN կազինո խաղ», «Լավագույն խաղային դիզայն», «Լավագույն խաղային սյուժե», «Լավագույն Bahamut խաղ» և «Լավագույն DeCa (ապակենտրոնացված կազինո) խաղ»։
«Տեխնիկական առաջադրանքներում մենք նշել ենք ոչ միայն այն, թե ինչ է անհրաժեշտ ստեղծել, այլև այն, թե ինչից է պետք խուսափել խաղերի ստեղծման ընթացքում։ Մրցանակի հավակնող մշակող թիմերից ու կազմակերպություններից ակնկալում ենք ստեղծարար միտք, նորարարական լուծումներ, ներկայացուցչական դիզայնով խաղեր և մրցակցության արժանի արդյունք», – նշել է B.F.T.H. Arena մրցանակաբաշխության նախաձեռնող Վիգեն Բադալյանը:
Հայտերի ներկայացման ընթացքի թափանցիկությունն ապահովել է աուդիտ իրականացնող DBS Assure միջազգային ընկերությունը, որը վերահսկում է թեկնածուների նախնական ընտրության գործընթացը՝ ապահովելով բոլոր քայլերի թափանցիկությունը, անաչառությունն ու անվտանգությունը։
Մրցանակաբաշխության ընթացքում գնահատումը կիրականացվի բացառիկ մոտեցումով․ մասնակիցները հնարավորություն կունենան աջակցել քվեարկությանը։
Հավելենք, որ 3 333 000 FTN մրցանակային ֆոնդը կբաշխվի 6 լավագույնների միջև և կուղղվի հաղթող խաղային նախագծերի մարքեթինգային առաջխաղացմանը թե՛ Հայաստանում, և թե՛ արտերկրում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում