Euronews. Արտահանման անկումն ու պաշարների նվազումը ազդել է եվրոգոտու տնտեսության վրա

1 Min Read

Եվրոգոտու տնտեսությունը փոքր-ինչ կրճատվել է 2023 թվականի երրորդ եռամսյակում, գրում է Euronews-ը:

Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպը 2023 թվականի երրորդ եռամսյակում նվազել է 0.1 տոկոսով: Սա ցածր է 2022 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշից 0.1 տոկոսով, բայց համահունչ է վերլուծաբանների գնահատականներին:

Արտահանումը նվազել է 1.1%-ով, ներմուծումը՝ 1.2%-ով։ Այնուամենայնիվ, տնային տնտեսություններն ավելի շատ են ծախսել, ընդ որում սպառումն աճել է 0.3%-ով: 2023 թվականի երրորդ եռամսյակում պետական ծախսերը նույնպես աճել են 0.3%-ով՝ 2022 թվականի երրորդ եռամսյակի 0.2%-ի դիմաց։

ՀՆԱ-ի ամենամեծ աճը գրանցվել է՝

  • Մալթայում՝ 2.4%,
  • Լեհաստանը՝ 1.5%
  • Կիպրոսը՝ 1.1%:

Անկումը գրանցվել է

  • Իռլանդիայում՝ -1.9%,
  • Էստոնիան՝ -1.3%
  • Ֆինլանդիան՝ -0.9%:

Իտալիայի տնտեսությունն աճել է 0.1%-ով, Իսպանիայինը՝ 0.3%-ով։

  • Ֆրանսիայի տնտեսությունն անկում է ապրել -0.1%-ով
  • Գերմանիայինը՝ -0.1%
  • Նիդեռլանդներոինը՝ -0.2%:

Եվրագոտում և ԵՄ-ում զբաղվածության աճ է գրանցվել:

2023 թվականի երրորդ եռամսյակում զբաղվածությունը և՛ եվրոգոտում, և՛ ԵՄ-ում աճել է 0.2%-ով՝ 2022 թվականի երրորդ եռամսյակի 0.1%-ի համեմատ։

Լիտվան և Մալթան երկուսն էլ գրանցել են զբաղվածության ամենամեծ աճը՝ 1.4%, որին հաջորդում է Իսպանիան՝ 1.3%:
Էստոնիան գրանցել է զբաղվածության ամենամեծ անկումը` -0.9%, որին հաջորդում է Չեխիան` -0.7%, Ֆինլանդիան՝ -0.6%:

Եվրոպական կենտրոնական բանկի խորհրդի անդամները նշել են, որ Կենտրոնական բանկը պետք է ավելի շատ բարձրացնի տոկոսադրույքները, եթե գնաճը չվերադառնա մինչև 2% թիրախին:

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով