Ինչ են խոստանում կանխատեսումները. Հնարավոր զարգացումները ԵՄ տնտեսությունում

2 Min Read

Եվրամիությունը շարունակում է իր երկակի խաղը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ ԵՄ ներկայացուցիչները գալիս են Հայաստան, քննադատում են Ադրբեջանին, այնուհետև գնում են Ադրբեջան և գովում ալիևյան ռեժիմի քայլերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

Բոլորը խոսում են տարածաշրջանում խաղաղության մասին, մինչդեռ սա դեռևս զուտ քաղաքական խոսույթ է. հայ ժողովուրդը դեռ չի տեսել և ըստ ամենայնի՝ դեռ շատ հեռու է իրական խաղաղությունից:


Հայաստանում մոբիլիզացվել են մինչև 500 մլն եվրոյի ներդրումներ. ԵՄ պատվիրակություն

Այս համատեքստում Հավաքական Արևմուտքը և ՌԴ-ն մրցավազքի մեջ են. կողմերից յուրաքանչյուրը պնդում է, թե ինքն է խաղաղություն հաստատելու Հարավային Կովկասում։

Մինչ Կովկասի հարցերին անցնելը, նկատենք՝ Պուտինը ջանք ու եռանդ չի խնայում արևմտյան երկրների մասով դաժան կանխատեսումներ անելիս։ Մասնավորապես, ՌԴ նախագահը զգուշացրել է, որ Արևմուտքի ֆինանսական մենաշնորհին մեծ հարված է հասցվելու։

Մյուս կողմից ԵՄ Կենտրոնական բանկի ղեկավարը զգուշացրել է, որ գնաճի դեմ հաղթանակ արձանագրելու համար դեռևս շատ շուտ է։ Իրապես ԵՄ տնտեսությունը ներկայումս ապրում է բարդ ժամանակներ։ Առաջին հերթին այս ամենը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով և դրանում ԵՄ բազմաթիվ անդամների անմիջական մասնակցությամբ։

Այս բարդ պայմաններում, սակայն ԵՄ տնտեսությունը շարունակում է իր ընթացքը. ԵՄ համապատասխան կառույցների աշնանային կանխատեսումները 2023 և 2024թթ-երին եվրոպացիներին խոստանում են հետևյալը․

Համաձայն կանխատեսումների՝ ԵՄ-ն 2023թ-ը կփակի ընդամենը 0,6% տնտեսական աճով, իսկ 2024թ-ին խոստանում են 1,3%։ Գնաճի մասով կանխատեսումները փաստում են, որ 2023թ-ին գնաճը կհաստատվի 6,5% մակարդակում, իսկ 2024թ-ին գնաճի տեմպերը կդանդաղեն և գնաճը կհասնի 3,5% մակարդակին։

Բյուջեի պակասուրդը 2023թ-ին կկազմի ՀՆԱ-ի 3,2%-ը, իսկ 2024թ-ին՝ 2,8%-ը։ Կանխատեսումները փաստում են, որ թե՛ 2023թ-ին, թե՛ 2024թ-ին գործազրկության մակարդակը կհաստատվի 6% մակարդակում։

  • Անշուշտ, կանխատեսումները չափազանց լավատեսական են։ Իրականում ԵՄ տնտեսությունում իրավիճակի վատթարացումը որևէ մեկին ձեռք չի տալիս։ Թե՛ Չինաստանի, թե՛ Հնդկաստանի, ԱՄՆի և նույնիսկ ՌԴ-ի համար ԵՄ-ն խոշոր շուկա է։ Հետևաբար, ԵՄ-ում ճգնաժամով պայմանավորված պահանջարկի նվազումը բումերանգի նման կանդրադառնա բոլորի վրա։

 

Կիսվեք այս հոդվածով