Հայաստանում աշխատանքի շուկան շարունակում է զարգանալ։ Դանդաղ տեմպերով են փոփոխություններն ընթանում, սակայն որոշակի տեղաշարժեր նկատվում են։ Հին մասնագիտություններին փոխարինելու են գալիս նորերը, որոնք առավել համահունչ են ժամանակակից տեխնո աշխարհի պահանջներին։
Չնայած այս արագ փոփոխություններին՝ աշխատավարձերը չափազանց դանդաղ են աճում, և միջին քաղաքացուն այս ֆինանսական միջոցները չեն բավականացնում նվազագույն պահանջմունքները բավարարելու համար։ Հետևաբար, մեր հայրենակիցները մեծ ջանասիրությամբ փորձում են գտնել այնպիսի աշխատանք, որը կբերի ավելի մեծ եկամուտ։
Հայտնի է՝ 2024թ-ին ո՞ր օրերը կլինեն ոչ աշխատանքային
2023թ․-ի հոկտեմբերին Հայաստանում աշխատանք փնտրող կանանց թվաքանակը կազմել է 40,271 մարդ, իսկ տղամարդկանց թվաքանակը՝ 25,356 մարդ։ Աշխատանք փնտրող կանանց 31%-ը 35-44 տարեկան են, իսկ տղամարդկանց պարագայում 35-44 տարեկանները 28% մասնաբաժին ունեն։
Աշխատանք փնտրելու այս խառնաշփոթի մեջ քաղաքացիները դիմում են խորհրդատվության։ 2023թ-ի տարեսկզբից խորհրդատվության է դիմել 68,632 քաղաքացի, իսկ միայն հոկտեմբերին՝ 11,104 մարդ։
Հետաքրքիր է հասկանալ՝ աշխատանք փնտրողներն ինչ հարցերով են դիմել․
Նկատենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են, որ տարեսկզբից 47, 601 մարդ հարցեր է ունեցել կապված աշխատանքի և զբաղվածության օրենսդրության հետ կապված։ Վերջինիս մասով միայն հոկտեմբեր ամսին խորհուրդ է ստացել 8,596 մարդ։
Տարեսկզբից 40,255 մարդու էլ հետաքրքրել են զբաղվածության ծրագրերը։ Վերջինիս մասով 2023թ-ի հոկտեմբերին խորհրդատվության դիմել է 5,631 մարդ։
Տարեսկզբից 11,950 մարդ խորհրդատվություն է ստացել մասնագիտական կողմնորոշման մասով։ 2023թ-ի միայն հոկտեմբերին մասնագիտական կողմնորոշման հարցերով խորհրդատվություն է ստացել 1,440 մարդ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում