Ռուսական Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը դեմ է արտահայտվել եկամտի ցանկացած դուրսբերմանը բանկային հատվածից, որն այս տարի կավարտվի ռեկորդային շահույթով։ Նրա կարծիքով բանկային հատվածը զգալիորեն տուժել է, և նրանից նոր հարկեր գանձելը անհեթեթ է, գրում է RBC-ն:
Նշենք, որ այս տարվա օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել խոշոր ընկերությունների համար միանվագ 10% windfall tax (ավելցուկային շահույթի հարկ) սահմանելու մասին։ Այս հարկատեսակի անվանումը գալիս է Մեծ Բրիտանիայից. 1997-ին նրանք նմանատիպ հարկ մտցրեցին «քամուց եկամտի» վրա 1980-ականներին սեփականաշնորհված ընկերությունների սեփականատերերի նկատմամբ:
Windfall tax-ը կառավարությունների կողմից սահմանվող հարկատեսակ է որոշակի ճյուղերի համար այն պայմաններում, երբ տնտեսական իրավիճակը թույլ է տալիս այդ ոլորտներին միջինից զգալիորեն բարձր շահույթ ստանալ:
Բանկերի համար նոր հարկեր սահմանելու գաղափարն անհեթեթ է, սա տնտեսության ամենաազդեցիկ ոլորտներից մեկն է, ասել է Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը Ներդրողների օրվա ընթացքում ճեպազրույցում։
«Տնտեսության բոլոր ոլորտներից ամենաշատը տուժել է բանկային հատվածը։ Դուք նայում եք բանկերի կապիտալի համարժեքության մակարդակին։ Այս իրավիճակից մենք դուրս եկանք մի շարք բաների շնորհիվ, այդ թվում՝ տեխնոլոգիական լավ պատրաստվածության: Նայեք այլ բանկերի հետ կապված իրավիճակին. Կենտրոնական բանկը 10 տարի ազատություն տվեց մի պատճառով, ԿԲ-ն լավ է տեսնում բանկերի վիճակը։ Նման զիջումների չէր տա, եթե չտեսներ կապիտալի հետ կապված իրավիճակը։ Ես միշտ կողմնակից եմ մասնագետների հետ որոշ զրույցներ վարելուն, ես սովորաբար չեմ լսում ոչ պրոֆեսիոնալներին»,- ասել է Գրեֆը։
«Սբերը» այն ընկերությունների թվում էր, որոնք կվճարեն ավելցուկային շահութահարկ։ Մամուլի ծառայությունը հայտնել է, որ բանկը բյուջեին կհատկացնի մինչեւ 3 մլրդ ռուբլի։
Նախկինում հիմնական տոկոսադրույքի բարձրացման ֆոնին պետական ընկերությունները, մասնավորապես՝ «Ռուսական երկաթուղիները», «ԱվտոՎԱԶ»-ը, «Աերոֆլոտ»-ը և «Ռոսկոսմոսը», խնդրել էին սուբսիդավորել լողացող վարկերի տոկոսները։ Նրանք պարզաբանել են, որ վարկերի սպասարկման հիմնական դրույքաչափի բարձրացման պատճառով ստիպված են լինելու միջոցներ հանել ներդրումային ծրագրերից կամ բարձրացնել սակագները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում