ԵԱՏՄ քվոտայի շրջանակում կթույլատրվի սերբական կոնյակի և պանրի անմաքս ներկրումը ՀՀ։ Որոշումը հրապարակվել է կառավարության նիստի ժամանակ։
Մասնավորապես, պանրի ներկրման քվոտան սահմանվել է 3 տոննա, իսկ կոնյակի և բրենդիի համար՝ մոտ 5 450 լիտր։
«2024 թ. ընթացքում Սերբիայի Հանրապետությունից ՀՀ տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա, կսահմանվի ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, կհաստատվի մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը»,– նշված է որոշման մեջ։
ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին 2019 թ–ին ստորագրված համաձայնագրով։
Ըստ այս համաձայնագրի` ապրանքների մի մասը Սերբիա է ներմուծվում ազատ` առանց տուրքերի, մյուս մասը՝ քվոտայի սահմաններում։