2023 թվականի նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել են ավելի քան 11 հազար տոննա կենդանական և բուսական ծագման մթերքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ընդհանուր արտահանված սննդամթերքից թարմ և չոր պտուղներ եղել են 5758735կգ, թարմ և չոր բանջարեղենը` 3157812 կգ, միս-մսամթերքը` 238840 կգ, կաթ-կաթնամթերքը` 230441 կգ, ձուկ-ձկնամթերքը` 1584797 կգ, այլ սննդամթերքը 570286 կգ։