Կառավարությունն ընդունել է որոշում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կիրարկման գործընթացի արդյունավետության շարունակական բարելավումն ապահովելու նպատակով:
Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ համապատասխան պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը, ինչպես նաև հատուցման հիմնադրամը ինքնաշխատ եղանակով ստանում է նաև՝ շահառուների հաշմանդամության վերաբերյալ տեղեկատվությունը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, օրենքի համապատասխան կետերի կիրարկումն ապահովող` տեղեկատվությանը:
Բացի դրանից՝ նախատեսվում է սահմանել, որ ստանում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածի մասին տեղեկատվությունը` դրոշմանիշային վճարի գումարներն օրենքով սահմանված անձանց վերադարձնելու նպատակով:
Սահմանվում է, որ հիմնադրամը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրում է տեղեկատվություն՝ կենսաթոշակ նշանակելու և ընտանիքների կարիքները գնահատելու համար:
Այն ուժի մեջ է մտնում 2024 թ. մարտի 1-ից՝ հաշվի առնելով տեղեկատվության փոխանակման համար անհրաժեշտ՝ ծրագրային ապահովում մշակելու և ներդնելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը։
Արդյունքում՝ կընդլայնվի ինքնաշխատ եղանակով ստացվող տվյալների շրջանակը, կբարելավվի հիմնադրամի կողմից հատուցման գումարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ կենսաթոշակների նշանակման և վճարման, ինչպես նաև ընտանիքների կարիքները գնահատելու գործընթացների արդյունավետությունը՝ նվազագույնի հասցվելով պատահական և միտումնավոր սխալների հավանականությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում