Forbes. Apple-ը մինչև 2024 թվականի մարտը նոր iPad-ներ և MacBook-ներ կթողարկի

2 Min Read

Apple-ը մինչև 2024 թվականի գարուն նոր iPad-ներ և MacBook-ներ կթողարկի, հայտնում է Forbes-ը։

Նոր iPad-ն առաջին անգամ հասանելի կլինի երկու չափսով, iPad Pro-ն կունենա Օled էկրան, իսկ MacBook Air-ը՝ M3 պրոցեսոր։Նոր մոդելները նախատեսված են հաղթահարելու պլանշետների և նոթբուքերի վաճառքի անկումը, որոնց բաժին է ընկնում Apple-ի եկամուտների 15%-ը:

Պլանշետները կթողարկվեն մարտի վերջին։ Նոր macOS 14.3-ի թողարկումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունվարից փետրվար ընկած ժամանակահատվածում, իսկ նոութբուքերը՝ մարտից ոչ շուտ: 2024 թվականի սկզբին Apple-ը նախատեսում է նաև թողարկել Vision Pro ականջակալները: Բացի այդ, ընկերությունն աշխատում է Apple Watch-ը և iPad mini-ին թարմացնելու ուղղությամբ։

Նոր iPad Air պլանշետն առաջին անգամ հասանելի կլինի երկու չափսերով (10.9 և 12.9 դյույմ էկրաններով)։ iPad Air-ը ներկայումս ունի 10.9 դյույմանոց էկրան: 2024 թվականին չորս մոդելներ կներկայացվեն երկու չափսի էկրաններով։

iPad Pro-ի նոր չորս մոդելները կունենան M3 պրոցեսոր և  11 և 13 դյույմանոց OLED էկրաններ: Ընկերությունը պատրաստում է թողարկել նաև նորացված աքսեսուարներ, որոնք կունենան ավելի դիմացկուն ալյումինե շրջանակ։

MacBook Airs-ը դեռևս կունենա 13 և 15 դյույմանոց չափսեր, M3 պրոցեսոր:

Apple-ի նոութբուքերի թարմացված տարբերակները շուկա են դուրս եկել միայն անցյալ տարի, սակայն համակարգիչների վաճառքն անկում է ապրել:

Հատկապես մեծ հարված է ստացել iPad-ի և MacBook-ի վաճառքին, որը կազմում է Apple-ի ընդհանուր եկամուտի 15%-ը: MacBook-ի վաճառքը նախորդ եռամսյակում նվազել է 34%-ով (մինչև 7.61 մլրդ դոլար), իսկ iPad-ի եկամուտը նվազել է 10%-ով (մինչև 6.44 մլրդ դոլար):

Apple-ի բաժնետոմսերը դեկտեմբերի 6-ին նվազել են 0.57%-ով՝ կազմեով 192.32 դոլար։

Դեկտեմբերի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 11:15-ի դրությամբ, դրանք կրճատվել են ևս 0.07 տոկոսով և մեկ արժեթղթի դիմաց վաճառվել են 192.19 դոլարով։

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով