Միայն նոյեմբերին 150 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան

1 Min Read

Միայն այս տարվա նոյեմբերին 150 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։

«2023թ նոյեմբերին մեր երկիր այցելած 150 հազար զբոսաշրջիկների թիվը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 2022 թ-ի նոյեմբերին ՀՀ է այցելել 145 հազար զբոսաշրջիկ, 2019 թ-ին` 140 հազար:
2023 թ. հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ: 2022 թ. համեմատ այս թիվն աճել է 42 %-ով:
Կիսվեք այս հոդվածով