Տարեկան գնաճը Բուլղարիայում կազմել է 17.3%։ «Известия» թերթի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Բուլղարիայի պետական վիճակագրական ինստիտուտը։
Այսպիսի գնաճը ռեկորդային է համարվում։ Հուլիսին ամենամեծ գնաճը նկատվել է մշակույթի և ժամանցի ոլորտում։ Թանկացել են նաև տները, վառելիքը, էլեկտրականությունը, ռեստորաններն ու հյուրանոցները։
Այսպիսով,
- ժամանցի և մշակույթի ոլորտում գնաճը կազմել է 7.4%
- բնակարանային և կոմունալ ծառայությունների ոլորտում գներն աճել են մինչև 5.4%
- 1.2%-ով էլ թանկացել են ռեստորաններն ու հյուրանոցները։
Ավելի շատ գնիջեցում է գրանցվել կոշիկի և հագուստի խանութներում, տրանսպորտի, սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում