Վերջին ժամանակներում չինական տնտեսության արագ աճը նույնիսկ վախեցրել է իրեն աշխարհի տերուտիրակալ համարող ԱՄՆ-ին և Հավաքական Արևմուտքին։ Այս վախերի արդյուքնում է, որ ԱՄՆ-, արգելքը արգելքի հետևից սահմանելով, փորձում է հնարավորինս ընդդիմանալ չինական կլանմանը։
Չնայած այս սահմանափակումներին՝ Չինաստանը շարունակում է իր առաջընթացը։ Տնտեսությանը ճկունություն և ավելի մեծ դինամիզմ հաղորդելու նպատակով ռեֆորմներ են սպասվում ֆինանսական համակարգում։
Հայաստանը մասնակցել է Չինաստանի ներմուծման 6-րդ միջազգային ցուցահանդեսին
Ըստ պաշտոնական հայտարարության՝ Չինաստանի իշխանությունները խրախուսելու են փոքր և միջին բանկերի գործունեությունը։ Փաստորեն, ռեֆորմները սկսում են ֆինանսական համակարգի(շրջանառությունը $57 տրլն) ամենախոշոր ոլորտից՝ բանկային համակարգից։
Ներկայումս Չինաստանում առկա է 4 տիպի բանկ՝ մասնագիտացված բանկեր, որոնք մեծամասամբ պետական են, հատուկ վարկավորման նպատակներով բանկեր, առևտրային բանկեր և օտարերկրյա բանկեր։
Այս համատեքստում առանձնանում են հետևյալ խոշոր 3 բանկերը․
The Asian Banker-ի 2023թ․-ի ցուցակում ասիական բանկերի ցանկում առաջին 3 հորիզոնականները գրավել են չինական բանկերը։ Մասնավորապես, չինական ICBC-ի ակտիվների ծավալները կազմում են $5,5 տրլն։ Տպավորիչ է բանկի աշխատակիցների թվաքանակը, որը կազմում է մոտ 440 հզր մարդ։ Բանկը 39 տարեկան է։
2-րդ տեղում է հայտնվել CCB-ին։ Վերջինիս ակտիվների ծավալները կազմում են $4,7 տրլն, իսկ աշխատողների թվաքանակը՝ 350 հզր մարդ։ CCB-ին ունի 69 տարվա պատմություն։
3-րդ տեղում է ABC բանկը, որի ակտիվների ծավալները կազմում են $4,6 տրլն, իսկ աշխատողների թվաքանակը՝ 459 հզր մարդ։ ABC բանկը72 տարեկան է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում