Անգլո-շվեդական AstraZeneca ընկերությունը կնքել է $247 մլն արժողությամբ պայմանագիր ամերիկյան Absci-ի ընկերության հետ։
Absci-ին զբաղվում է արհեստական բանականությամբ բիոլոգիական դեղամիջոցների արտադրությամբ։ Հիմնական նպատակն է համատեղ ուժերով ստեղծել հակամարմին, որը կօգնի պայքարել քաղցկեղի դեմ։ Absci-ի համագործակցությունը AstraZeneca-ի հետ նպատակ ունի ստեղծել զրոյական էֆեկտով գեներացնող արհեստական ինտելեկտի /AI/ մոդել, որը նախատեսված է հակամարմիններով նոր և բարելավված թերապևտիկ միջոցներ ստեղծելու համար։
Չինաստանը շահագործման է հանձնել աշխարհում առաջին 4-րդ սերնդի ատոմակայանը
Absci-ն կիրառում է գեներացնող արհեստական բանականություն՝ դեղամիջոցի օպտիմալ տարբերակներ մշակելու համար՝ հիմնված թիրախների հարաբերակցության, անվտանգության, արտադրականության և այլ հատկանիշների վրա:
«Մենք հպարտ ենք, որ սերտորեն համագործակցում ենք AstraZeneca-ի հետ՝ արհեստական ինտելեկտի կիրառմամբ ուռուցքային հիվանդներին նոր դեղամիջոց առաջարկելու ուղղությամբ», — ասել է Absci-ի գործադիր տնօրեն Շոն ՄաքՔլեյնը:
Financial Times-ը, որն առաջինն է հաղորդել գործարքի մասին, հայտնել է, որ այն ներառում է Absci-ի կանխավճարը, հետազոտությունների և զարգացման ֆինանսավորումը, փուլային վճարումները, ինչպես նաև ցանկացած ապրանքի վաճառքի ռոյալթիները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում