ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ձախողվել են և հանգեցրել էներգետիկ ճգնաժամի

1 Min Read

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Թուլսի Գաբբարդը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ձախողվել են և հանգեցրել են էներգետիկ ճգնաժամի, որին արդեն բախվել է Եվրոպան: Այս մասին նա ասել Է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պատժամիջոցները ձախողվում են։ Ռուսաստանի էներգետիկայից ստացված եկամուտներն այժմ ավելի բարձր են, քան մինչև Ուկրաինա ներխուժելը։ Դա պահանջարկի և առաջարկի հարց է։ Այս խնդիրը ստեղծել է Բայդենը, իսկ Ռուսաստանն այդ ամենից միայն շահում է։ Արդյունքում Եվրոպայի բնակիչներն արդեն իսկ բախվել են էներգետիկ ճգնաժամին, իսկ մենք ԱՄՆ-ում հաջորդը կլինենք»,- ասել է Գաբբարդը։

Հուլիսի 21-ին ամերիկյան The Newsweek ամսագիրը գրել էր, որ արևմտյան պետությունները Ռուսաստանի նկատմամբ բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել՝ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկի հետ կապված, սակայն դրանք այդպես էլ չեն հանգեցրել ցանկալի արդյունքի։ Պարբերականի մեկնաբանների կարծիքով Մոսկվայի դեմ սահմանափակող միջոցները, ընդհակառակը, Արևմուտքի համար բազմաթիվ խնդիրներ են ստեղծել՝ Ռուսաստանում չառաջացնելով «անհապաղ տնտեսական կոլապս»:

Share This Article