Ի՞նչ է արել Կառավարությունը արդարություն հաստատելու համար․Փաշինյանը նշում է աշխատավարձերի բարձրացումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

«Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ այն, ինչ ինստիտուցիոնալ չէ, արդարություն չէ, չի կարող լինել, հակառակ դեպքում մեկը արդարադատություն կարող է համարվել մյուսին շքամուտքում գնդակահարելը, երկրորդը՝ ծնոտը ջարդելը, երրորդը՝ մյուսի բիզնեսում փայ մտնելը, չորրորդը սեփականությունը ձեռքից առնելը»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդարությունը ինստիտուցիոնալ երևույթ է, այն, ինչ ինստիտուցիոնալ չէ, արդարություն չէ, արդարադատություն չէ, չի կարող լինել այդպիսին։ Այստեղ հարց է ծագում՝ իսկ Կառավարությունը որևէ բան արե՞լ է, կամ ի՞նչ է անում, որ ՀՀ–ում հաստատվի խորը ինստիտուցիոնալ արդարություն և արդարադատություն, այս հարցի պատասխանը տալիս է ՀՀ պետական բյուջեն»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով