Երևանի քաղաքապետարանին 2024թ. պետբյուջեից կհատկացվի լրացուցիչ 17.1 մլրդ դրամ

1 Min Read

Երևանի քաղաքապետարանին, իր լիազորությունների իրականացմանն աջակցելու համար, 2024թ. պետբյուջեից լրացուցիչ հատկացվել է 17.1 մլրդ դրամ:

Այս մասին 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Մանկապարտեզների հիմնանորոգման և դրանց բակերի բարեկարգման աշխատանքների համար՝ 3.3 մլրդ դրամ, ճանապարհների և կամուրջների աշխատանքների համար՝ 3.4 մլրդ դրամ, Երևանի էներգոարդյունավետության ծրագրի իրականացման համար՝ 4.7 մլրդ դրամ, Երևանի քաղաքապետի լիազորությունների աջակցման նպատակով՝ 5.7 մլրդ դրամ»,- ասել է նա։


2024 թվականի պահուստային ֆոնդն աննախադեպ է․ Ֆինանսների նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

Կիսվեք այս հոդվածով