Հայաստանում արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոն կստեղծվի: 2024 թվականի պետբյուջեով նախատեսվում է կենտրոնի ստեղծման և վերջինիս աշխատանքների համար հատկացնել շուրջ 3.5 միլիարդ դրամ:
Այս մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 6-ի նիստին 2024-ի պետբյուջեի հատկացումների մասին քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով՝ կենտրոնի նպատակն է որակյալ ենթակառուցվածքներ ստեղծելը, որն առաջ կմղի արհեստական բանականության հետազոտությունները, նորարարությունները և կնպաստի տեխնոլոգիական առաջընթացին և տարբեր ոլորտներում բարդ խնդիրների մշակմանը:
«Տարածաշրջանում նման կենտրոն գոյություն չունի, և Հայաստանն առաջինը կլինի դրա ներդրման առումով»,- ասել է Արշակյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում