Չինաստանը շահագործման է հանձնել աշխարհում առաջին 4-րդ սերնդի ատոմակայանը

1 Min Read

Չինաստանը գործարկել է աշխարհում առաջին 4-րդ սերնդի ատոմաային էլեկտրակայանը (ԱԷԿ): Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը։

Բարձր ջերմաստիճանով գազով հովացվող ռեակտորով«Shidaowan»-ը գտնվում է արևելյան Շանդուն նահանգում։ Ինչպես նշվում է, ատոմակայանը փորձնական ռեժիմով աշխատել է 168 ժամ և պաշտոնապես հանձնվել է կոմերցիոն շահագործման։

«Սա վկայում է այն մասին, որ Չինաստանը չորրորդ սերնդի միջուկային էներգիայի տեխնոլոգիաների հետազոտման, մշակման և կիրառման ոլորտում հասել է առաջատար մակարդակի», – ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ բարձր ջերմաստիճանով գազով հովացվող ռեակտորի առավելությունը նրա անվտանգությունն է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, հետևաբար, նման ատոմակայանները մեծ հեռանկարներ ունեն։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով