ՀՀ կառավարության որոշմամբ մարզական 6 ֆեդերացիաների և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն՝ 2023 թվականի 4-րդ եռամսյակի համար անցկացված միջազգային վարկանիշային մրցաշարերի, ինչպես նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման նպատակով:
Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:
Մասնավորապես՝ լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն Հայաստանի բասկետբոլի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ձյուդոյի, սպորտային պարերի ֆեդերացիաներին, Լողի հայկական դաշնությանը, ինչպես նաև Երևանի շախմատի ֆեդերացիային:
Մարզական ֆեդերացիաները Հայաստանի Հանրապետությունում կազմակերպել են միջազգային մրցաշարեր և առաջնություններ, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և վարկանիշային մրցաշարերին լավագույնս նախապատրաստվելու համար անցկացրել ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ այլ երկրների հավաքականների հետ համատեղ:
Բացի այդ՝ վերոնշյալ ֆեդերացիաների ներկայացուցիչները մասնակցել են միջազգային մրցաշարերի, մեծացել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակիցների թիվը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում