Փողոցներից առգրավվել է 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ. քաղաքապետարան

0 Min Read
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ նախորդ շաբաթվանից սկսած մինչև օրս քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցները  Երևանի փողոցներից առգրավել են 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ:
Քաղաքապետարանից հիշեցնում են, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ Սևանա լճում ուժեղացված հսկողություն է իրականացվում:

Կիսվեք այս հոդվածով