«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի ելույթը՝ ԱԺ հայտարարության ժամին
Գյուղատնտեսությամբ զբաղվող բազմաթիվ քաղաքացիներից շարունակաբար ստանում ենք բողոքներ՝ չլուծվող օբյեկտիվ և առաջնային խնդիրների մասին։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանը։
«Մասնավորապես, վերջին հանդիպումների ընթացքում հիմնականում բարձրաձայնվում են գյուղմթերքի իրացման ոչ բավարար ծավալները, պահեստավորված գյուղմթերքի փչանալու տեսանելի ռիսկերը, ինքնարժեքից ցածր վաճառքի գները և, որ ամենակարևորն է այս խնդիրների նկատմամբ պետական պատկան մարմինների բացահայտ անտարբերությունը։
Հետևանքը ևս չի ուշանում․ գյուղաբնակ մեր հայրենակիցների սոցիալական վիճակը գնալով ծանրանում է, հատկապես՝ ձմռան ամիսներին եկամուտների նվազման և ծախսերի ավելացման ֆոնին»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում