Սինգապուրը ձգտում է եռապատկել արհեստական ինտելեկտի մասնագետների թիվը՝ հասցնելով 15 000-ի, Bloomberg-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սինգապուրի փոխվարչապետ Լոուրենս Վոնգը:
«Ապագա գիտնականներն ու ինժեներները արհեստական ինտելեկտի հիմքն են: Մենք ձգտում ենք ամբողջությամբ օգտագործել արհեստական ինտելեկտի հնարավորությունները՝ մեր կյանքը բարելավելու համար», – ասել է Վոնգը երկուշաբթի կայացած միջոցառման ժամանակ։
Պետությունը նախանշել է արհեստական ինտելեկտի ռազմավարությունը, որի նպատակն է ստեղծել պատասխանատու և վստահելի էկոհամակարգ: Այս մասին ասված է կառավարության տարածած հայտարարության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում