Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023թ. նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացվել է 55.7 մլն գործարք` 1285.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 4.2 մլն գործարքով կամ 8.2%-ով, իսկ արժեքային` 269.7 մլրդ ՀՀ դրամով կամ 26.5%-ով:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։