ՌԴ տնտեսության աճի դինամիկան ռուս-ուկրաինական պատերազմից առաջ և հետո. Վերլուծություն

3 Min Read

ՌԴ-ում աշխատուժի կրճատման մասին է հայտնում «Яков и Партнеры»-ի հետազոտական ընկերությունը, որի վերլուծությունները անհանգստացնող փաստեր են արձանագրում։ Մասնավորապես, ՌԴ տնտեսությունը կկրճատվի տարեկան 1-2%-ով։ Նշվում է, որ մինչև 2030թ․-ը աշխատուժի պակասուրդը կհասնի 2-4 մլն մարդու։

Ռուսաստանին չեն բավականացնելու 1․1-2,2 մլն միջին  օղակի և 0,7-1,4 մլն բարձր օղակի մասնագետներ։ Նշվում է երեք ոլորտ՝ մշակող արդյունաբերություն, տրանսպորտ և առևտուր, որտեղ ամենաշատն է աշխատուժի պակասուրդը խնդիրներ ստեղծելու։ Հատկապես միգրանտների նկատմամբ կոշտ կամ անհարգալից վերաբերմունքը հանգեցնելու է լուրջ խնդիրների։

Ներկայում ՌԴ կողմից հայերի նկատմամբ վարվող քաղաքականությունը լրջագույն վնաս է հասցում միգրացիոն հոսքերի վրա։ Հատկապես, ընդունելի չէ Ռուսաստանում հայ միգրանտների մասով աշխատանքային պայմանների խստացումները, ինչպես նաև Լարսի անցակետում վերջերս պարբերաբար ստեղծվող անելանելի իրավիճակները։


Խնձոր, ձուկ, ծաղիկ․․․հայկական որ ապրանքներն են խնդիր ունենում Լարսի անցակետում. ինչու է ապրանքը հետ ուղարկվում


Վերլուծական կենտրոնի մասնագետները, խնդրի լուծումը տեսնում են ՌԴ-ի ներսում մարդկանց տեղափոխությունների մեջ։ Մասնավորապես, առաջարկվում է գերբնակեցված տարածքներից մարդկանց տեղափոխումը նոսր բնակեցված տարածքներ։ Նույնիսկ այս քաղաքականության վարումը, որն ի սկզբանե սխալ է, չի նպաստելու իրավիճակի բարելավմանը։

ՌԴ-ին պետք են միգրանտները, որոնք իրապես նպաստել և նպաստում են ՌԴ տնտեսության վերջին տարիների աշխուժացմանը։

Այս առումով հետաքրքիր է դիտարկել ՌԴ տնտեսության աճի դինամիկան ռուս-ուկրաինական պատերազմից առաջ և հետո․

Ներկայացված վիճակագրական տվյալներն ամբողջապես նկարագրում են ՌԴ տնտեսության վրա բացասական հետևանքները։ Տեսնում ենք ՌԴ տնտեսության աճերը 2021թ․-ի երրորդ և չորրորդ եռամսյակներում՝ համապատասխանաբար 4,96%-ով և 5,79%-ով։ Այնուհետև, ՀՆԱ-ի աճի դանդաղեցում և խոր անկումներ են սկսվում արդեն ռուս-ուկրաինական ճգնաժամից անմիջապես առաջ և հետո։

2022թ․-ի առաջին եռամսյակում ՌԴ տնտեսության աճը դանդաղում է հաստատվելով 3,02% մակարդակում։ Այնուհետև 2022թ․-ի երկրորդ եռամսյակում հասնում է անկման հատակին՝ -4,46%։ Այնուհետև ՌԴ տնտեսությունը սկսում է հարմարվել ստեղծված իրավիճակին, որի արդյունքում ռուս-ուկրաինական պատերազմից մեկ տարի անց 2023թ-ի առաջին եռամսյակում արձանագրվում է 1,8% անկում և արդեն 2023թ-ի երկրորդ եռամսյակում՝ 4,85% աճ։

  • Ամփոփոելով՝ արձանագրենք, որ նույնիսկ կարճաժամկետ այս աճերի, ռուս-ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո և Հավաքական Արևմուտք-ՌԴ հարաբերությունների լավացման համատեքստում, ՌԴ տնտեսությունը կայուն և երկարաժամկետ աճ ունենալու համար պետք է հենվի միգրանտների վրա։ Հետևաբար, անհրաժեշտ է ոչ թե նախաձեռնել հակամիգրացիոն քայլեր, այլև, ընդհակառակը, միգրանտների կյանքն էլ ավելի հեշտացնել և բացառել ազգային ու այլ խտրականությունները։

    Այս պայմաններում, արդեն երկարաժամկետում պատերազմի ավարտին զուգահեռ ՌԴ տնտեսությունը կարձանագրի աննախադեպ աճեր, որն ոչ պակաս կարևոր է նաև ՀՀ տնտեսության համար։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով